28-ամյա Եգոր Սվիրիդովը, որի հիշատակին նվիրված ցույցերը Մոսկվայում եւ Սանկ Պետերբուրգում վերածվեցին զանգվածային անկարգությունների Մոսկվայի Սպարտակի միակ երկրպագուն չէ, որ սպանվել է կովկասցիների կողմից անցած շաբաթ:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի մետրոյի Վոլժսկայա կայարանի մոտ երկու կովկասցիներ սպանել են նաեւ 19-մա Պավել Կազակովին, որը նույնպես Սպարտակի երկրպագու է եղել:
Նորությունների ռուսական ծառայությանը Մոսկվայի ՆԳ վարչությունից հայտնել են, որ Կազակովը դանակի հարվածներ է ստացել եւ երկու ժամ անց մահացել է հիվանդանոցում: Մինչեւ այսօր, դեկտեմբերի 13-ը Ռուսաստանի ՆԳՆ-ը երկրորդ երկրպագուի սպանության լուրերը չէր հաստատում` դրանք որակելով սադրանք:





























