Ձերբակալվել է Մոսկվայի մի բնակիչ, ով դեկտեմբերի 12-ին գազային ատրճանակից գնդակահարել էր երկու երիտասարդների մետրոյի վագոնում:

Ինչպես հաղորդւոմ է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինները, ձերբակալ է 20-ամյա մի երիտասարդ, ով «Լուբյանկա» կայարանում կրակել է իր առջեւ նստածների վրա: Տուժածներին՝ 21-ամյա եւ 25-ամյա երիտասարդներին օգնություն են ցուցաբերել:

Ընդհարման հանգամանքները հայտնի չեն, հարուցվել է քրեական գործ՝ խոլիգանության հոդվածով: