Արվեստի, գիտության եւ քաղաքականության ավելի քան 80 ազդեցիկ ներկայացուցիչներ դիմել են Իրանի իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակել Սակինե Աշտիանիին, ով մահապատժի է դատապարտվել քարկոծման եղանակով:

Նամակը ստորագրած անձանց թվում են ամերիկյան դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, բրիտանացի երգիչ Սթինգը եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն եւ այլք, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նամակը հասցեագրված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիին եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սակինե Աշտիանին 2006թ. դատապարտվել էր քարկոծման՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանն առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են կտտանքներ միջոցով: