Հայ-թուրքական սահմանի բացման հարցում  որեւէ փոփոխություն չկա: Այդ մասին «Ակշամ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Տվյալ հարցում որեւէ նոր բան չկա»,- ասել է նա:

Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները:

Փաստաթղթերը պետք է վավերացվեին խորհրդարանների կողմից, սակայն թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանների պատճառով հայկական կողմը ստիպված էր կասեցնել վավերացումը:

Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ. պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: