Դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ողղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 800 կրակոց:

Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: