ԱՄՆ-ի Թաքոմա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթեւագույն քաշային կարգ WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում մեքսիկացի Աբներ Մարեսից մրցավարների ոչ միաձայն որոշմամբ պարտություն կրած Վիկ Դարչինյանը մենամարտից հետո իր դժգոհությունն է հայտնել խայտառակ մրցավարության կապակցությամբ: Դարչինյանի խոսքով, մրցակիցը լավ մենամարտ անցկացրեց, սակայն մրցավարն իր անընդմեջ զգուաշցումներով խանգարել է Դարչինյանին լիարժեք պայքար մղել: Մրցավարի որոշում էլ, թե ինքը հայտնվել է նոկդաունում` Դարիչինյանը համարում է սխալ: Դարչինյանի թիմը կբողոքարկի արդյունքը: