Թայվանի Արդար առեւտրի հանձնաժողովը տուգանել է չիպեր արտադրող Qualcomm ամերիկյան ընկերությանը 23,4 մլրդ նոր թայվանական դոլարներով ( 773 մլն դոլար) մրցակիցներին իր տեխնոլոգիաների նկատմամբ ապօրինի սահմանափակումների համար, հաղորդում է CNBC-ը:
Թայվանի համար տուգանքի չափը ռեկորդային էր:
Հանձնաժողովը նշում է, որ Qualcomm-ը մենաշնորհ ունի միկրոսխեմաների շուկայի այնպիսի սեգմենտների, ինչպիսիք են CDMA, WCDMA եւ LTE-ն:
Բացի տուգանքից, Qualcomm-ը ստիպված է վեց ամիսը մեկ հանձնաժողով հաշվետվություն ուղարկել տուժած կողմերի հետ բանակցությունների ընթացքի մասին:
2016 թվականի դեկտեմներին Հարավային Կորեա յի Արդար առեւտրի հանձնաժողովը նույն մեղադրանքով տուգանել էր Qualcomm –ին ռեկորդային 1,03 տրիլիոն վոնով (853 մլն դոլար):



























