Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում բավարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական գլխավոր վարչության միջնորդությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի ՀՀ սահմանապահ զորքերի հերթափոխի պետ Վահե Սիմոնյանի, ենթասպա Տիգրան Լեւոնյանի եւ «Արմավիա» ավիաընկերության տեսուչի նկատմամբ: Նրանք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

Դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը: Նրանք այս պահին գտնվում են ԱԱԾ քննչական մեկուսարանում: