Վրաստանը գնում է կործանման, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը, որ նման «հանցավոր քաղաքականություն» է վարում, «չպետք է լինի երկրի ղեկին»: Այդ մասին հայտարարել է Էդուարդ Շեւարդնաձեն վրացական «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով քաղաքացիական անհնազանդության ընդդիմադիր շարժման գոյությունը, Շեւարդնաձեն հայտնել է, որ «ժողովուրդը դուրս կգա փողոցներ եւ ապստամբություն կսկսի»:




























