Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Տավուշի մարզում, Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ դիտարկման անցկացումը Հայաստանի Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: