Ֆրանսիական Բեզանսոն քաղաքի մանկապարտեզում մի դեռահաս պատանդ է վերցրել 15 երեխաների:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, նախնական տվյալներով, ընկճախտից տառապող 17-ամյա տղան պատանդ է պահում 20 երեխաների, որոնցից 5-ին արդեն ազատ է արձակել:

Նրա պահանջների մասին ոչինչ չի հաղորդվում: Որոշ տվյալներով, տղան զինված է սուսերով: