Դեկտեմբերի 10-ին`ժամը,14.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թոթովենցի փողոցի 61-րդ շենքի թիվ 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 70-ամյա Ջուլիետա Հակոբյանի դին:





























