Հայաստանում արտահերթ ընտրությունների պատճառ կարող է դառնալ ինչպես սոցիալական լարվածությունը, այնպես էլ իշխանությունների «ներիշխանական գզվռտոցը»: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով վերջին օրերին Երեւանի քաղաքապետի եւ Արդարադատության նախարարի պաշտոնազրկումներին, Ա. Մանուկյանն ասաց. «Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականների հիմքում բացի նրանից, որ փողոցային «ռազբոռկան է», տակը լուրջ բան ունի. դա ներիշխանական գզվրտոցն է, որը կարծում եմ կարող է դառնալ իշխանափոխության լուրջ գործոն»: Նրա խոսքով, «ռազբիրյատները, փողոցի խուժան, գողական կանոններն ամբողջությամբ իշխանական համակարգ  են ներթափանցել»:

«Գագիկի հետ կատարվածի իմաստը հետեւյալն էր. Իշխանավորնե՜ր,  ծեծե՜ք ում ուզում եք, որտեղ ուզում եք»,-նշեց Արամ Մանուկյանը: