Մոսկվայում անհայտ անձինք ՆԱՏՕ Տեղեկատվական կենտրոնի շենքի վրա ծխանռնակներ են նետել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:

«Անհայտ անձինքն Միտնայա փողոցում ՆԱՏՕ Տեղեկատվական կենտրոնի շենքի վրա ծխանռնակներ են նետել եւ փախել: Այժմ ոստիկանությունը փնտրում է նրանց », - ասել է նա:

Միեւնույն ժամանակ, ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր, որ Մոսկվայում ՆԱՏՕ շենքի վրա չգրանցված «Այլ Ռուսաստան» կուսակցության ակտիվիստները նռնակներ են նետել:

Կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ «ոչ ոք չի ձերբակալվել»: