ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 10-ին կայացած նիստում հաստատել է միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման համար կրկնակի անցկացված մրցույթի արդյունքները:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին մրցույթի հաղթողը ձախողել էր համապատասխան պայմանագրի կնքումը, ինչի հետեւանքով անցկացվել է երկրորդ մրցույթը, որի հաղթող է ճանաչվել «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն: Այսօրվա նիստում հաստատվել է նաեւԱսիական զարգացման բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրով անցկացված եւ սույն ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի ՕԿՋ-ների, պոմպակայանի եւ Նորաբաց-Ղուկասավան ջրատարների առաջին հատվածի կառուցման աշխատանքները» մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Աշոցք» ՍՊԸ — «Կապավոր» ՍՊԸ կոնսորցիումը, «Աբովյան քաղաքի եւ տարածաշրջանի Քարաշամբ եւ Քաղսի գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով «Ագաթ 777» ՍՊԸ — «ՇՄՇ-23» ԲԲԸ կոնսորցիումը:



















