Դեկտեմբերի 13-ին Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Քուվեյթի իշխանություններն արգելել են հեռուստաալիքի տեղական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ կասեցրել են Քուվեյթում հավատարմագրված լրագրողների գործունեությունը:
Երկրի իշխանություններն իրենց այս որոշման պատճառների մասին չեն հայտնում: Լրատվամիջոցները նշում են, որ հնարավոր է նման որոշման պատճառը հեռուստաալիքի երկրի գործերին միջամտելն է եղել:





























