Թուրքիայի Քեմերբուրգազում գտնվող հատուկ մանկատնից փախած երկու 15 տարեկան աղջիկներին թուրք զինվորականները 10 օր պահել են մի տան մեջ, բռնաբարել են ու ստիպել մասնակցել խմբակային սեքսի։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ աղջիկները փախել են մանկատնից եւ հանդիպել Ստամբուլի ժանդարմերիայի նահանգային ծառայողներից Ա. Ք.-ի հետ եւ նշել, որ իրենք մնալու տեղ չունեն։ Ա. Ք.-ն աղջիկներին ուղեկցել է իր մյուս ծառայակից ընկերների տուն, որտեղ միասին են ապրում ժանդարմերիայի 3 սպա։ Ըստ տեղեկությունների՝ այդ տան մեջ 4 զինվորականներն աղջիկներին խմիչք եւ թմրանյութ են առաջարկել, զենքի սպառնալիքով՝ բռնաբարել եւ ստիպել մասնակցել խմբակային սեքսի։
Զինվորականներից մեկն իմանալով, որ աղջիկներըի տարիքը 18-ից ցածր է, առաջարկել է նրանց տրամադրել կեղծ անձնագիր։ Զինվորականները աղջիկներին 10 օր պահելուց հետո գումար են տվել եւ հետ ուղարկել մանկատուն, սակայն անչափահաս աղջիկները չեն գնացել մանկատուն եւ հայտնաբերվել են ոստիկանության կողմից։ Աղջիկները ոստիկանատանը պատմել են մանկատնից փախչելուց հետո իրենց արկածների մասին:
Ոստիկանության գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հիշյալ զինվորականները, ովքեր հերքել են, թե իրենք աղջիկներին ստիպել են զբաղվել սեռական հարաբերությամբ եւ շեշտել են, թե տեղյակ չեն եղել, որ աղջիկները անչափահաս են։
Դատարանը կալանքի որոշում է կայացրել 3 զինվորականի նկատմամբ, իսկ 4-րդին ազատ է արձակել ստորագրության դիմաց։




























