Արաբական կոալիցիայի ուժերով կանխվել է «Անսար Ալլա» շարժման եմենցի խռովարարների փորձը՝ զրահատրանսպորտյորներով ներթափանցել Սաուդյան Արաբիայի տարածք։
«Ահբար-24»-ը հայտնում է, որ խռովարարների մեքենաները պայթեցվել են։ Հուսիները փախել են` թողնելով զենքն ու տեխնիկան։ Կայքը հրապարակել է անապատում լքված զրահատրանսպորտյորների լուսանկարները։




























