Էդինբուրգի համալսարանի հետազոտողները կապ են գտել գեների եւ մարդկանց կենսակերպի միջեւ։ Նրանք եկել են այն եզրակացության, որ երկար ապրել թույլ է տալիս ոչ միայն առողջ սննդակարգը, այլ նաեւ կրթությունը։
Գիտնականները գենետիկ անալիզ են անցկացրել եւ գնահատել Եվրոպայի, Ավստրալիայի եւ Հյուսիսային Ամերիկայի մոտ 600 հազար բնակիչների ու նրանց ծնողների ապրելակերպի առանձնահատկությունները։ Գիտնականները բացառել են խառնածին գործոնները, որպեսզի հստակ պարզեն, թե ինչը կարող է երկարեցնել կամ կարճացնել կյանքը։
Արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ավելորդ կգ մարդու կյանքը մոտ 2 ամսով կրճատում է, իսկ համալսարանում կրթության մեկ տարին կյանքը երկարեցնում է առնվազն 1 տարով։
Մարդու կյանքի տեւողության վրա գեների ազդեցությունը գնահատվում է միայն 25 տոկոս։ Մեծ նշանակությու ունի արյան մեջ խոլեստերինի քանակը, զարկերակային ճնշումը, իմունային համակարգի աշխատանքը եւ վնասակար սննդի օգտագործումը։




























