ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 10-ին կայացած նիստում որոշել է թույլատրել ՀՀ սփյուռքի նախարարությանը հայերեն եւ անգլերեն հրատարակել Հայրենիք-Սփյուռք գործակցության վերաբերյալ պաշտոնական նյութերի ժողովածուն եւ հաստատել է դրա հրատարակման ծախսը:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովածուի մեջ ընդգրկված են լինելու ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնական ելույթները, սփյուռքահայ համայնքներ այցելությունների ամփոփագրերը, ինչպես նաեւ սփյուռքի նախարարության պաշտոնական ծրագրերի եւ ընդունած որոշումների հակիրճ բնութագրությունը:



















