Իսպանական «CMD ինժեներ» կազմակերպությունը, որը Վրաստանի Քութայիսի քաղաքում խորհրդարանի նոր շենք  է կառուցում, իր կայքէջում արդեն տեղադրել է նոր շինության լուսանկարները:

Կազմակերպության կայքէջում նշված է, որ ծրագիրն իրականացվում է Քութայիսիի քաղաքապետարանի որոշմամբ: Խորհրդարանի շենքն իր մեջ ընդգրկում է գրասենյակներ, հանդիպումների դահլիճներ, մամուլի ասուլիսի, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար նախատեսված հատուկ սրահներ, ցուցասրահներ եւ նստաշրջանի անցկացման դահլիճ:

Իսպանական կազմակերպությունները Վրաստանում արդեն կատարել են մի քանի աշխատանքներ, օրինակ` Բաթումիի նոր ծառուղին, օպերայի դահլիճը, հայտնի ապակե կամուրջը եւ այլն: