Իրաքում ԱՄՆ առաքելությունը երկուշաբթի մտահոգություն է հայտնել Քիրքուքում կառավարական ուժերի եւ քրդական զինված խմբավորումների բախման պատճառով, եւ կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել վիճելի տարածաշրջանում խնդիրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք շատ մտահոգ ենք Քիրքուքում բռնության մասին տեղեկություններից եւ ցավում ենք զոհերի համար։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերականգնել խաղաղությունը, մինչ մենք շարունակում ենք աշխատել Իրաքի կենտրոնական եւ տարածաշրջանային ուժերի հետ՝ լարվածության թուլացման ու նոր բախումները կանխելու համար»,– ասված է առաքելության հայտարարության մեջ։
«Մենք աջակցում ենք կենտրոնական եւ տարածաշրջանային կառավարությունների խաղաղ գործունեությանը՝ Իրաքի սահմանադրությանը համապատասխան։ ԻՊ–ը Իրաքի թշնամին է մնում, եւ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կենտրոնանալ երկիրն այդ սպառնալիքից ազատելու ուղղությամբ»,– ասված է փաստաթղթում։




























