Բրիտանական Ariadne ՏՏ ընկերությունը ցանկանում է Հայաստանում բանկային հսկողության համար նոր regtech լուծումներ փորձարկել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Չարլզ Բրյուերը:
Regtech-ը (տեխնոլոգիաները կարգավորող) – ֆինտեխի ճյուղ է, որն օգնում է բանկերին վերահսկել հաճախորդների գործողությունների օրինականությունը, իսկ ազգային կարգավորիչներին՝ իրենց բանկերի նորմատիվներին հետեւել:
Նման լուծումներն ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ են հայտնվում, սակայն դեռ ոչ ոք միանման խնդիրների լուծման «մեկ պատուհան» չէր ստեղծել:
«Լաբիրինթի ելքն» ուզում է ցույց տալ Ariadne-ն (այստեղից էլ ծագել է ընկերության անվանումը):
Ծրագրային պլատֆորմը մշակել են բրիտանացի մասնագետները:
Հայ գործընկերները կօգնեն նրանց տեղական, հատկապես ֆինանսներին վերաբերող օրենսդրությունը հաշվի առնելով, իրականացնել ծրագիրը:
Նոր ծրագիրը նախատեսված է եւ կարգավորիչների եւ բանկերի եւ ոչ բանկային կազմակերպությունների (ապահովագրական, ներդրումային ընկերություններ եւ այլն)համար:
Այս ծրագրերը բանկերի աշխատակիցների փոխարեն տվյալների բազայում տեղեկատվություն կորոնեն (օրինակ չեն ուշացրել արդյոք հաճախորդները կոմունալ վճարները կամ արդյոք բիզնեսի վրա քրեական գործ հարուցված չէ) եւ թույլ կտան նրանց խորը վերլուծության վրա կենտրոնանալ:
«Բանկերին սա կօգնի հաճախորդի վարկունակության գնահատման վրա ժամանակ չծախսել, իսկ կարգավորիչին՝ բանկերի աշխատաքնի մոնիթորինգ անցկացնել եւ ստուգել դրանց համապատասխանությունը նորմատիվներին», - ասել է Բրյուերը:
Ընկերության ղեկավարությունն արդեն հանդիպումներ է անցկացրել Կենտրոնական բանկում, Հայաստանի բանկերի միությունում եւ մի շարք կոնսալթինգային ընկերությունններում, որպեսզի հասկանա՝ ինչպես Հայաստանում կիրառել նոր տեխնոլոգիաները՝ պատահաբար օրենքը չխախտելով:
«Բրիտանիայի ֆինանսական շուկան աշխարհի ամենաբարդ եւ բազմազան շուկան է:Այտեղ փորձարկելով կարելի է միանգամից բազմաթիվ հարցեր լուծել: Այսպիսով Հայաստանը կարող է լավ հարթակ լինել մշակման համար, իսկ պատրաստի մոդելն արդեն կարլեի է արտահանել ամբողջ աշխարհով: Դրանից հայկական բանկերը կշահեն: Նրանք առաջիններից կծանոթանան նոր տեխնոլոգիաների հետ, կլինեն առաջատարն այս ոլորտում եւ կկարողանան արտասահմանցի գործընկերներին խորհրդատվություն տալ», - նկատել է Բյուրերը:




























