Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը նամակ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, քանի որ, ըստ գերատեսչության, Ղազախստանը խախտում է ԵՏՄ պայմանագրի դրույթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ Ղազախստանը չի հետեւում Եվրասիական տնտեսական միության իրավունքի նորմին, ինչի կապակցությամբ նախարարությունը համապատասխան նամակ է ուղարկել ԵՏՄ կոլեգիայի նախագահ Սարգսյանին Ղազախստանի Հանրապետությանը պայմանագրի դրույթներին հետեւելու մասին իրազեկելու եւ ԵՏԿ առաջիկա նիստում այս հարցի քննարկման մասին »- նշվում է հաղորդագրության մեջ:
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ղրղզստանի բեռնափոխադրողները զգալի դժվարություններ են ունենում հարեւան երկրի սահմանը հատելուց եւ բոլոր անցակետերում «լրացուցիչ վերահսկողությունը հակասում է ԵՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման նպատակներին հասնելը վտանմգի տակ է դնում»:




























