Եվրամիության երկրների արտգործնախարարներն անհրաժեշտ են համարում «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախագծերի ֆինանսավորման համար Եվրամիության բյուջեից դուրս միջոցների ներգրավում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների ու Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Կողմերը կարեւորել են ծրագրի իրականացումն ու Եվրամիության եւ ծրագրի մասնակից վեց երկրների միջեւ ինտեգրացիայի խորացումը:
2011թ. մայիսին տեղի կունենա կողմերի հերթական գագաթաժողովը:



























