Թերթը գրում է, թե Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահԳալիփ Էնսարիօղլուն հայտարարել է, թե 1915թ. հայերին բնաջնջել են քրդերի ձեռքով: Նա օրերս, մասնակցելով Ստամբուլում քրդական հարցին նվիրված սեմինարին, ասել է. «Մենք իբրեւ հասարակություն մասամբ կրում ենք մեր մեղքերի պատիժը: Մենք` քրդերս, հայերի եւ ոչ մահմեդականների դեմ կատարվածը սոսկ չենք դիտել հանդիսատեսի աչքով, այլեւ դարձել ենք իթթիհադականների գործիքն այն օրից, երբ այս վարչակարգը ծրագրեց ստեղծել ազգային պետություն: Այդ տարիներին այս հողերի բնակչության 25 տոկոսը ոչ մահմեդականներ էին: Հայերին մեր ձեռքերով են բնաջնջել»:

Այնուհետեւ նա շարունակել է. «Ներկայումս քրդական հարցը Թուրքիայի կարեւորագույն խնդիրն է, լուծումը` անխուսափելի: Չլուծելու դեպքում մեր գլխին բազում փորձանքներ ենք բերելու: Դա արդեն ոչ թե քրդերի, այլ խնդիրն է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում են բնակվում»,- ասել է նա: