Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներն Իսրայելին կոչ են արել առանց լրացուցիչ պայմանների անհապաղ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը, բացել Իսրայելի հետ սահմանակետերը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

2007-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման հաղթանակից հետո Իսրայելը փակեց սահմանը: