Այսօր, դեկտեմբերի 14-ին Իտալիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության վստահության հարցը:

Դիտորդները չեն համարձակվում կանխատեսել քվեարկության արդյունքը: Իտալիայի խորհդարանի ստորին պալատում Բեռլուսկոնիի կողմնակիցների եւ հակառակորդների թիվը գրեթե հավասար է, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Դեկտեմբերի 13-ին Բեռլուսկոնին խորհրդարանում հայտարարել է, որ վստահ է իր հաջողությանը, իսկ անվստահության քվե ստանալու դեպքում կողմ կլինի արտահերթ ընտրությունների անցկացմանը: