ԱՄՆ աշխատում է Բաղդադի եւ Իրաքի Քուրդիստանի միջեւ հակամարտությունը մեղմացնել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդում է Ռիա Նովսոտին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն, ընդ որում, կողմերից որեւէ մեկին չի սատարում:

 «ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին: Մեզ անհանգստացնում է Իրաքի իրավիճակը: Մենք չենք աջակցում Իրաքի կառավարությանը եւ չենք սատարում տարածաշրջանային քրդական կառավարությանը: Մենք փորձում ենք մեղմացնել իրավիճակը», — ասել է նա:

Նաուերթը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի իր գործընկերների հետ՝ չնշելով, թե ում հետ է նա քննարկել Իրաքի իրավիճակը:

«Մենք ոչ մեկի կողմը չենք անցնում», — ընդգծել է նա:

Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ն նպատակ ունի հակամարտությունը կարգավորել եւ «միասնական Իրաք տեսնել»: