Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին սաուդյան իշխանություններին մեղադրել է երկրում իշխող ռեժիմի տապալման փորձի մեջ: Այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Մենք տեսնում ենք, որ (սաուդյան) կառավարական պաշտոնյաները խոսում են Կատարում իշխանափոխության մասին: Մենք տեսնում ենք, թե այս պաշտոնյաները ինչպես են ժողովրդին հրահրում դուրս գալ եւ բողոքել սեփական կառավարության դեմ, հետեւաբար՝ խոսքը ռեժիմը փոխելու մասին է»,- ասել է Ալ Թանին: Նրա կարծիքով՝ այսպիսով, Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են Կատարում իրավիճակը ապակայունացնել: Նա հավաստիացրել է, որ Դոհան «մշտապես» ձգտել է ճգնաժամը կարգավորել երկխոսության մջոցով, այդ թվում՝ նախաձեռնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում:
Ալ Թանին հավելել է, որ Դոհային շրջափակած արաբական երկրների դաշինքի մտադրությունը ոչ թե ահաբեկչության դեմ պայքարն էր, այլ «անհարգալից վերաբերմունքն ու խուլիգանությունը»,- ինչը միայն բարդացրել է տարածաշրջանի պայմանները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:




























