Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ շատ հավանական է, որ այս ամսվա վերջին հրաժարական ներկայացնի ՀՀԿ անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարի պաշտոնին  հավակնում են Բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, որը Հ2 հեռուստաալիքի եւ Հյուսիսային պողոտայում բազմաթիվ բազմաբնակարան շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է:

Բժշկականի ռեկտորի պաշտոնի ամենահավանական թեկնածում էլ Ռոբերտ Քոչարյանի կինն է՝ Բելլա Քոչարյանը: Ռեկտորի հավանական թեկնածու են նաեւ ՀՀԿ անդամ, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը եւ Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը, որը նույնպես ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ է: Վերջինիս անունը շրջանառվում է նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուների շարքում: Ըստ լուրերի՝ Աշոտյանի պաշտոնանկության դեպքում, վերջինիս կարող է որեւէ երկրում դեսպան նշանակեն: