Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հրավերով պաշտոնական այցով կժամանի Նյու Յորք, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դեկտեմբերի 14-15-ին տեղի ունենալիք այցի նպատակն է մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որտեղ գլխավոր թեման լինելու է Իրաքում տիրող իրավիճակը:
Դավութօղլուն մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա նիստի մասնակիցների հետ: Նա կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:


























