Երեկ գողություն է կատարվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպանի գործունեությամբ զբաղվող Արտակ Զեյնալյանի աշխատանքային սենյակից՝ տեղեկացնում է թերթը: Անհայտ անձինք գողացել են Զեյնալյանի համարկարգչի մոնիտորը, իսկ պրոցեսորին ձեռք չեն տվել: Գողերը բացել են սենյակի պատուհանի փակ դարակները, որտեղ ինչ-որ բաներ են փնտրել, ենթադրվում է՝ փաստաթղթեր:
Զեյնալյանն առավոտյան իր աշխատանքային սեղանին հայտնաբերել է Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի նյութերը՝ հատորներով: Դարակներից մեկում եղած 16 հազար դրամին չարագործները ձեռք չեն տվել: Ի դեպ, սա Արտակ Զեյնալյանի հետ կատարված երկրորդ դեպքն է, առաջին անգամ ապրիլի 12-13-ի գիշերը նրա աշխատասենյակը նույն վիճակում էր, ապա 2008 թվականի մարտի 1-իդ հետո Զեյնալյանի բնակարանից շատ հմտորեն գողացել էին համակարգիչը՝ նոթբուքը:




























