Դեկտեմբերի 14-ի գիշերն արտակարգ պատահար է գրանցվել ՌԴ Բուրիաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեի հրապարակում: Այստեղ սառցադաշտի համար նախատեսված ջուրը կոտրել է սառցե պատը, սրբել ամանորյա սառցե ավանի մի մասը եւ լցվել հարակից փողոցները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ուլան Ուդեի քաղաքապետարանի աշխատակցին:
Նրա խոսքով, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 04:15-ին: Աղբյուրը նաեւ ասել է, որ ամանորյա սառցե քաղաքը կվերականգնվի մինչեւ Նոր տարի, բայց սառցադաշտ այնտեղ այլեւ չի լինի:
Ներկայումս փողոցները սառույցից մաքրեկու համար գործի է դրվել 10 միավոր տեխնիկա:





























