Թուրքիայի Զինված ուժերի զինանոցը կհամալրվի Samur անունը կրող լողացող շարժական հարձակողական կամրջով:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պատվիրվել է 52 միավոր շարժական հարձակողական կամուրջ, որոնք ունակ են շատ կարճ ժամանակում ջրային խոչընդոտներով տեղափոխել մի քանի 70 տոննանոց տանկ:
FNSS պաշտպանական ձեռնարկության գլխավոր տնօրեն Նաիլյա Քուրթայայի խոսքով, Samur-ի ստեղծման համար 3,5 տարում աշխատել են 150 թուրք ինժեներներ: Աշխարհում նման կամուրջներ արտադրում են երկու երկրներ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան:
«Samur-ի ամենակարեւոր առավելությունն այն է, որ այն շատ կարճ ժամանակում կարողանում է վերածվել հսկալան լողացող կամրջի, որը կարող է տեղափոխել ծանր զինատեսակներ:
Նշենք, որ ցամաքում Samur-ի արագությունը հասնում է 100 կմ/ժամը, իսկ ջրում՝ 20 կմ/ժամի: Կամուրջի երկարությունը 12 մետր է, լայնությունը՝ 4 մետր, բարձրությունը՝ 3,5 մետր: Պատվերի ընդհանուր արժեքը կազմում է 130 մլն դոլար: Նախատեսվում է, որ Samur-ը Թուրքիայի զինված ուժերում կհայտնվի 2011-ի ապրիլից:





























