Transparency International միջազգային կազմակերպությունը քննադատել է ՖԻՖԱ-ին ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Ռուսաստանին տրամադրելու համար:
Transparency-ի ներկայացուցիչ Սիլվիա Շենկը նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայի ամենակոռումպացված երկիրն է, իսկ աշխարհի 178 երկրների ցանկում 154-րդ տեղում է:
Շենկի կարծիքով, ֆուտբոլը ամբողջ աշխարհում հույս է աղքատ մարդկանց համար եւ ՖԻՖԱ-ն պետք է օգնություն ցույց հենց այդ մարդկանց, իսկ այսօր ՖԻՖԱ-ն ճիշտ հակառակն է անում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Բացի այդ, Transparency International-ի ներկայացուցիչը կարծում է, որ ՖԻՖԱ-ն վրեժխնդիր եղավ Մեծ Բրիտանիայից, որի լրատվամիջոցներն ու հասարակություն արեցին հնարավորը` ապացուցելու, որ ՖԻՖԱ-ն կառումպացված կազմակերպություն է:



























