Լեհաստանում հայտնվել է  առաջին սեւամորթ խորհրդարանականը: Նիգերիայում ծնված Ջոն Աբրահամ Գոդսոնն ընտրվել է Լոձի քաղաքային խորհրդի անդամ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, դեկտեմբերի 15-ին նա երդում կընդունի: Ջոն Գոդսոնը Լեհաստան է եկել 1990-ականներին, ամուսնացել է լեհուհու հետ, ստացել լեհական քաղաքացիություն եւ մասնակցել Լոձիի քաղաքային խորհրդի ընտրություններին:

Նա նշել է, որ Լեհաստանում դեռ կան ռասիզմի հետ կապված խնդիրներ, սակայն իրավիճակը փոխվում է դեպի լավը: