Հայ ազգային կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում «Ժառանգություն» կուսակցությունում ընթացող պառակտման գործընթացի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել շարքերից վտարել ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին եւ Մովսես Արիստակեսյանին, որոնք համրձակվել էին բարձրաձայնել «Ժառանգությունում» տեղի ունեցող ապօրինություններն ու կեղծիքները:

«Մենք ցավ ենք հայտնում, որ „Ժառանգություն“ կուսակցությունում նման իրավիճակ է ստեղծվել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: