Լիբանանի խորհրդարանը հաստատել է վերջին 12 տարում  երկրի առաջին բյուջեն, քանի որ կառավարությունը չէր կարողանում դա անել նախորդ քաղաքական ճգնաժամերի պայմաններում, փոխանցում է AP-ը։

Բյուջեն հաստատվել է նախօրեին երեկոյան՝ խորհրդարանի եռօրյա քննարկումներից հետո։ Այն հաստատվել է 61 կողմ, 4  դեմ ու 8 ձեռնպահ ձայներով։

Վարչապետ Սաադ  Հարիրին հայտարարել է, որ  կառավարությունը բյուջեի գործով աշխատանքը  կսկսի 2018-ին, իսկ բյուջեի նախագիծը պատրաստ կլինի արդեն հոկտեմբերի վերջին։