Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովը քննարկելու է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկության իրավաչափության հարցը:
«Ես սխալ եմ համարում Մոթաքիի նման կերպ հեռացումը, երբ նա պաշտոնական այցով գտնվում էր Սենեգալում»,- հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Կովսարին, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է երկրի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Մոթաքին մոտ յոթ տարի զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը:





























