Դեկտեմբերի 12-ին կայացած ընտրություններում Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը` Հաշիմ Թաչիի գլխավորությամբ, առավելագույն ձայներ էր հավաքել` 33,5 տոկոս:

Երկրորդ ցուցանիշը ցույց է տվել Կոսովոյի դեմոկրատական լիգան` 23,6 տոկոս, որը նախկինում Թաչիի հետ կոալիցիայի կազմում էր ընդգրկված:

ԿԸՀ տվյալներով, ընտրողների մասնակցությունը կազմել է 47,8 տոկոս:

Չորս կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, թե վիճարկելու են ընտրությունների արդյունքները առնվազն երկու ընտրատարածքներում:

Առաջիկայում Դեմոկրատական կուսակցությունը պետք է պայմանավորվի կոալիցիա ստեղծելու շուրջ: Առայժմ Լիգան եւ մյուս կուսակցությունները հայտարարել են, թե մտադիր չեն կոալիցիա կազմել Թաչիի կուսակցության հետ:

Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերի համար պայքարում էին 29 կուսակցություններ: