Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հայերի տուժած լինելու մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես կգա առանձին հայտարարությամբ:  

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Մոսկվայում ՀՀ դեսպանատնից, շուտով կատարվածի առնչությամբ Հայաստանի դեսպանատունը եւ ԱԳՆ-ն հանդես կգան հայատարարությամբ, որում կներկայացնեն դեպքերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին սպանված ֆուտբոլային ֆանատ Եգոր Գվիրեդովի հիշատակին նվիրված մոսկովյան ցույցը վերաճել էր զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում տուժել էին նաեւ ուղղակի անցորդներ ու ոստիկաններ: Այս ամենից հետո, մոսկովյան լրատվամիջոցների փոխանցմամբ, իրավիճակը չի հանդարտվել. դեկտեմբերի 11-ից Ռուսաստանում կովկասցիների որս է սկսվել: Հնարավոր է` դեկտեմբերի 15-ին կովկասցիները «վրիժառության ակցիա» իրականացնեն: Լրատվամիջոցներից մեկի տվյալներով` վերջին իրադարձությունների արդյունքում 65 մարդ է ձերբակալվել, ովքեր հաջորդ օրը ազատ են արձակվել: Դեկտեմբերի 11-ի դեպքերից ընդհանուր հաշվով տուժել է 40 մարդ: Ռուսաստանի իշխանությունները հանցագործության հետաքննման մասին պաշտոնական հայտարարություն չեն արել: