Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը դեկտեմբերի 14-ին անցել է առանց միջադեպերի, ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Դիտարկումն անցել է Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մոտ:
Նշենք, որ վերջին դիտարկումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է դեկտեմբերի 2-ին` Ակնա (նախկին Աղդամ-խմբ.) քաղաքի մոտ:




























