Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի Բնության Հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնին, եւ քննարկել Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու հարցը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է հետեւյալ հարցերը.
1. Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր- Համաձայնագրի կնքումը,
2. Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանում 2010-2014թթ իրականացվող ծրագրերը,
3. Կովկասի Բնության Հիմնադրամի հնարավորությունների ընդլայնման խնդիրները` Հիմնադրամի ֆինանսական օժանդակությունըընդլայնելու տեսակետից, այդ թվում`
ա/ համատեղ աշխատանք մասնավոր հատվածի հետ մասնավորապես` հիմնադրամի համալրմանը նպատակաուղղված հարցերում,
բ/ հիմնադրամի համալրման նպատակով համագործակցությունը սփյուռքահայության հետ,
գ/ համագործակցություն դոնոր երկրների ներկայացուցիչների հետ մասնավորապես` հանդիպման կազմակերպումը դոնոր երկրի ներկայացուցիչների հետ ՀՀ Խոսրովի պետական արգելոցում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը մասնավոր հատվածի, միջազգային կառույցի եւ այլ դոնոր երկրների հետ կտա իր նշանակալի արդյունքները Կովկասի Բնության Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում առավել արդյունավետ դարձնելու նպատակով:





























