Դեկտեմբերի 14-ին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի իշխանության հանդեպ վստահություն է հայտնել 162 խորհրդարանական` դեմ են քվեարկել 135-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, քվեարկության ինտրիգային մասն այն էր, որ վերջերս վարչապետի ընդդիմություն տեղափոխված նախկին կողմնակիցների եւ Բեռլուսկոնիի օգտին քվեարկողների թիվը համարյա նույնն էր: Նախօրեին խորհրդարանի իր ելույթում Բեռլուսկոնին հայտարարել էր, որ վստահ էր իր հաջողությանը` ավելացնելով, որ անվստահություն ստանալու դեպքում անձամբ կողմ կլիներ արտահերթ ընտրություններ հայտարարելուն:





























