Մոսկվայի գլխավոր դատախազությունը պահանջում է աշխատանքից ազատել  մետրոպոլիտենի տնօրեն Դմիտրի Գաեւին` «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» համար: Մետրոպոլիտենի զննության արդյունքում պարզվել է, որ Գաեւը «անբարեխիղճ» աշխատանք է կատարել` հետապնդելով անձնական շահ: Այս ամենի մասին տեղեկատվությունն ուղարկվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:

Սակայն Գաեւն ասել է, որ այդ մասին տեղեկատվությունը ինքն անձամբ ռադիոյից է իմացել: «Ռուսական լրատվական ծառայությանը» տված հարցազրույցում նա հայտարարել է, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը: «Պետք է նախ կարդալ, թե ինչ է գրված, հետո նոր մեկնաբանություններ անել: Եթե ես ապօրինի ինչ-որ բան արել եմ, պետք է պատասխան տամ դրա համար, սակայն ես ոչինչ չգիտեմ»,-ասել է նա` ավելացնելով, որ անհամբեր սպասում է, թե երբ կհրավիրեն դատախազություն ու կծանոթացնեն մեղադրանքներին: