Թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը «Ցեղասպանության հանցագործությունը» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարել է, թե անհրաժեշտ է «ցեղասպանության» նոր սահմանում մշակել:

Նա ընդգծել է, թե Հայոց ցեղասպանության շատ ասպեկտներ հաշվի չեն առնվել` նշելով ձուլման, բռնի դավանափոխության, հայ աղջիկներին բռնի ամուսնացնելու փաստերը:

«Առայսօր հաշվի էին առնվում երկու գործոն` զանգվածային կոտորածներն ու բռնի տեղահանումը: Այժմ հարկավոր է «ցեղասպանություն» տերմինի նոր սահմանում մշակել, որը կներառի ոչ միայն զանգվածային կոտորածների եւ բռնի տեղահանման, այլեւ ձուլման ու բռնի դավանափոխության ասպեկտները»,- նշել է գիտնականը:

Նշենք, որ Աքչամն առաջին  թուրքերից էր, ով ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստ: 1978-ից նա ապրում է Գերմանիայում, որտեղ քաղաքական վտարանդիի կարգավիճակ է ստացել: