Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները իրավունք ունեն Թուրքիայից փոխհատուցում պահանջել որպես Օսմանյան տերության: Այս մասին դեկտեմբերի 14-ին Հայոց Ցեղասպանության թեմայով խորհրդաժողովին նշեց եգիպտացի գիտնական Ահման Աբգել Ավի Սալամին: Նրա խոսքով` Թուրքիան պարտավոր է ճանչել Ցեղասպանությունը, փոխհատուցել հայերին պատճառած նյութական վնասները եւ խոստանալ, որ երբեւէ նման հանցագործություն չի գործի:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան եւս պետք է պահանջեն փոխհատուցում իրենց այն քաղաքացիների համար, ովքեր Ցեղասպանությունից տուժողների ժառանգներ են: Ցեղասպանությունները պատժելի են եւ վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ. այդ մասին նաեւ ՄԱԿ-ի հռչակագրում է ասվում: Սակայն ներկայիս քաղաքական իրավիճակը խանգարում է հռչակագրում ասվածի իրագործմանը»,-ասաց գիտնականը: