Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջն այսօր` դեկտեմբերի 14-ին Լոնդոնում կանգնելու է դատարանի առջեւ: Դատարանը քննարկելու է նրան ազատ արձակելու հարցը:
Ավելի վաղ Ասանջի փաստաբան Ջենիֆեր Ռոբերթսոնը հայտարարել էր, թե ամերիկյան արդարադատությունը մտադիր է Ասանջին լրտեսության մեղադրանք առաջադրել, գրում է Rosbalt-ը:
Ընդ որում, փաստաբան Մարկ Սթիվենսը հայտարարել է, թե ամերիկյան իշխանությունները գաղտնի մեծ ժյուրի են ձեւավորել, որպեսզի պարզեն, թե ինչ մեղադրանքներ կարող են առաջադրել Wikileaks-ի հիմնադրի դեմ:
ԱՄՆ-ում մեծ ժյուրի անվանվում է ատենակալների կոլեգիան, որը գումարվում է կոնկրետ քրեական գործով:





























