Թուրք զինվորականների ներխուժումը Իդլիբ եւ ամերիկյան զինվորականների ներկայությունը Էթ Թանֆեում Սիրիան կոպիտ ագրեսիա է համարում եւ համարժեք պատասխանի իրավունք ունի:

Այդ մասին « ՌԻԱ Նովոստիին » տված հարցազրույցում  հայտնել է Սիրիայի ինֆորմացիայի նախարար Մուհամմեդ Ռամիզ Թարջամանը:

«Բոլորը գիտեն, որ կա ագրեսիա, եւ թուրքական որոշ ստորաբաժանումներ ներխուժել են  Իդլիբ ու ուրիշ սահմանամերձ տարածքներ, ինչպես նաեւ որոշ տարածքներում՝ հյուսիսային բազաներում ու  Էթ Թանֆեում առկա է ամերիկյան ներկայությունը: Այս ամբողջը մենք դիտարկում ենք որպես կոպիտ ագրեսիա, որը խախտում է Սիրիայի ինքնավարությունը, միջազգային իրավունքն ու ՄԱԿ բանաձեւերը», — հայտարարել է Թարջամանը:

Նա նշել է, որ Դամասկոսը մտադիր  է վերականգնել վերահսկողությունը սիրիական  ամբողջ տարածքի վրա:

«Մենք իրավունք ունենք պատասխանել այդ ագրեսիային համապատասխան ձեւով եւ համապատասխան ժամանակ: Սիրիական բանակը հսկողություն կսահմանի Սիրիայի յուրաքանչյուր փոքր հատվածի համար՝ հյուսիսից հարավ եւ արեւելքից արեւմուտք», — հայտարարել է նախարարը: